Մազերի տրանսպլանտացիան՝ մազերի տեղափոխման վիրաբուժական եղանակ է, որի արդյունքում սեփական մազերը ճաղատացած հատված են տեղափոխվում ծոծորակային կամ քունքային հատվածից: Դոնոր հատվածի մազարմատները պրակտիկորեն առողջ են ողջ կյանքի ընթացքում և պահպանում են իրենց անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշները: Մազերի տրանսպլանտացիայի հիմքում ընկած է մազարմատների տեղափոխությունը ավելի խիտ հատվածներից` բացակա հատվածներ: Այսպիսով, կատարվում է սեփական մազերի վերաբաշխում:
Մազերի տրանսպլանտացիան մեր կլինիկայում իրականացվում է հարմարավետ պայմաններում՝ ամբուլատոր կարգով: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, իսկ տևողությունը՝ կախված փոխպատվաստվող գրաֆթերի քանակից, կազմում է 2-ից 8 ժամ: Այցելուն ցավ չի զգում, կարող է դիտել հեռուստացույց կամ լսել երաժշտություն: Տրանսպլանտացիայից 3 օր հետո կաելի է լվանալ գլուխը, իսկ 5-6 օրից վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: 2-3 ամիս հետո սկսվում է նոր մազերի աճ, որը կշարունակվի ողջ կյանքի ընթացքում:
Վերջնական կոսմետիկ արդյունքը կարելի է գնահատել վեց ամսից հետո: Տեղափոխված մազերը հատուկ խնամքի կարիք չունեն: Նրանք աճում են նույն արագությամբ, պահպանելով իրենց առաջնային հատկանիշները: Մազերը կարելի է կտրել, սափրել և հարդարել:
- Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:
- Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:
- Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական):
- Հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:
- Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո:
- Մազերի ոչ բավարար քանակ դոնոր հատվածում:
- Ալերգիկ ռեակցիաներ տեղային անզգայացնող դեղորայքի նկատմամբ:
- Մազածածկ հատվածի բորբորքային հիվանդությունների սրացում:
- Տոտալ (համատարած) մազատափություն: