Սրտաբանությունը բժշկության լայն ոլորտ է, որն ուսումնասիրում է սրտանոթային համակարգի կառուցվածքն ու գործառույթը, սրտի հիվանդությունների ընթացքն ու բուժման մեթոդները: Այս խմբի հիվանդությունները սրտաբանի իրավասության մեջ են։
Երբ դիմել սրտաբանին
Ցավ կրծքավանդակում, սրտի շրջանում, զարկերակի խանգարում, բաբախում, ճնշման բարձրացում կամ նվազում, շնչահեղձություն, թուլություն և այլն: Այս սիմպտոմները կարող են վկայել սրտի հետ կապված հիվանդությունների մասին:
Հիվանդությունները, որոնք ուսումնասիրում է սրտաբանությունը, առավել հաճախ կապված են սրտամկանի արյան մատակարարման խանգարման հետ՝ սրտի կորոնար զարկերակների վնասման, անցողիկ կամ կայուն բարձր արյան ճնշման կամ սրտի փականների փոփոխության պատճառով:
Բուժում և կանխարգելում:
Բուժումը նշանակվում է սրտաբանի կողմից ախտորոշիչ հետազոտություններից հետո, ներառյալ արյան ստուգումը, արյան ճնշման չափումը, էլեկտրասրտագրությունը :
Մաշկը հանդիսանում է մարդու ամենախոշոր պաշտպանիչ օրգանը,որը խոսում է այն մասին, թե ինչքան առողջ է մարդը:
Մաշկի ախտահարումների բոլոր ախտանշանները թվարկել դժվար է,այն սերտ կերպով կապված է էնդոկրինոլոգիայի,վեներալոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ: Մաշկաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ փոփոխությունները՝
Սնկային հիվանդության բուժում
Ռուբրոմիկոզների բուժում
Մաշկի պարազիտար հիվանդությունների բուժում
Բոլոր տեսակի հերպեսների բուժում
Էկզեմայի բուժում
Տոքսիկոդերմիայի բուժում
Նեյրոդերմիայի բուժում
Փսորիազի բուժում (երկարատև ռեմիզիա)
Հիելիտի բուժում
Դեմոդեկոզի բուժում
Կարմիր տափակ որքինի բուժում
Վարդագույն և գունափոփոխ որքինի բուժում
Եղնջացանի բուժում
Ալոպեցիայի բուժում և այլն:
Ռեաբիլիտացիան բժշկության մեջ բժշկական միջոցառումների համալիր է։ Այն ուղղված է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով, նաև այս կամ այն հիվանդություններից բուժված կամ բուժվող մարդկանց առողջության ու աշխատունակության վերականգնմանը:
Ցուցումներ՝
1․Հետինսուլտային ֆիզիկական ակտիվության վերականգնում 2.Ողնաշարի, վերին և ստորին վերջույթների վնասվածքների բուժում (մասնակի կամ ամբողջական) 3․Սկոլիոզ և կիֆոզ 4․Ծուռվզություն 5․Ողնաշարի ճողվածքի հետվիրահատական վերականգնում 6․Միջողային աճառի ճողվածքի դեպքում (վիրահատությանը ոչ ենթակա) 7. Հենաշարժիչ ապարատի բնածին և ձեռք բերովի հիվանդություններ 8. Օստեոխոնդրոզ
Դա Վինչի կլինիկայում շարժաթերապիա և ֆիզիոթերապիա իրականացնում է Տիգրանուհի Աղաջանյանը։
Որպես ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ և հասանելի մեթոդներից է:
Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման, դինամիկ հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով: Կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» ուլտրաձայնային համակարգով, որի վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում են անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից:
Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը ուին հատուկ ծրագիր ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար:
Կլինիկայում իրականացվում է նաև բարակ ասեղային ասպիրացիա։
Բժիշկ ռադիոլոգ Էլեն Խնկոյան։
Բժիշկ բջջաբան Անժելա Օհանյան
Քիթ-կոկորդ-ականջաբանություն։
Օթոլարինգոլոգը մեր կենտրոնում զբաղվում է կոկորդի, քթի, ականջի հիվանդությունների ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկայի հարցերով:
Լոռ հիվանդներությունները ունեն բազմատեսակ ախտանշաններ և ընթացք, այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշումը մեծ դեր է խաղում բուժման մեջ:
Օթոլարինգոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե Ձեզ մոտ առկա են՝
քթային շնչառության դժվարացում
ռինորեա /առատ մշտական արտադրություն քթից/
հոտառության իջեցում
գլխացավ
ցավ դեմքի հատվածում
օտալգիա /ցավ ականջներում/
աղմուկ ականջներում, լսողության իջեցում
հազ
խռմփոց
քերոց, ցավ կոկորդում, ձայնի փոփոխություն
Դա Վինչի կլինիկայում ԼՕՌ ծառայությունն իրականացնում են՝
Գնել Անանյանը և Գոռ Անանյանը
Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերմամբ և բուժմամբ, ինչպես նաև հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով:
Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները: Էնդոկրին համակարգի խանգարումը խիստ է անդրադառնում մարդու ինքնազգացողության և առողջության վրա, քանզի հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող բազում պրոցեսներին: Ախտորոշումը ներառում է բժշկի զննում, լաբորատոր հորմոնալ հետազոտություն և ուլտրաձայնային հետազոտություն:
Դա Վինչի կլինիկայում էնդոկրին ծառայություններ իրականացնում են՝
Լևոն Մխիթարյանը և Հասմիկ Աբովյանը։
Կլինիկայում իրականացվում են խորհրդատվական, հետազոտական և բուժական բնույթի լայնածավալ և բազմակողմանի ծառայություններ՝ այդ թվում.
• Հղիության վաղ ժամկետների ախտորոշում
• Հղիների վարում
• Պտղի քրոմոսոմային հիվանդությունների ախտորոշում
• Պտղի վաղ ժամկետի (մինչև 11-13 շաբաթ) սքրինինգային հետազոտություն. Էդվարդսի, Դաունի, Պատաուի համախտանիշների վաղ դիագնոստիկա
• Անպտղության հետ կապված խնդիրների ամբուլատուր բազմակողմանի հետազոտություն և բուժում
• Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների պրոֆիլակտիկա և բուժում
• Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դիագնոստիկա և բուժում
• Ընտանիքի պլանավորման խորհրդատվական և բուժական ծառայություններ
• Խորհրդատվություն օստեոպորոզի վերաբերյալ:
Դա Վինչի կլինիկայում գինեկոլոգիական ծառայություներն իրականացնում են՝
Շուշան Անանյանը և Էլինա Ռևազյանը։
ԷՍԹԵՏԻԿ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ
Լազերային Էպիլյացիա
Քիմիական և ուլտրաձայնային փիլինգներ
Պրոբլեմային մաշկի վերականգնող խնամք
Դեմքի, պարանոցի, դեկոլտեի պլաստիկ և բիոէներգետիկ մերսում
Դա Վինչի կլինիկայում կոսմետոլոգիական ծառայություններն իրականացնում են բժիշկ-դերմատոկոսմետոլոգներ
Կարինե Ներսիսյանը և Նարինե Թումանյանը։
Ցանկացած տարիքում մազերի կորուստը կամ ճաղատությունը մշտական սթրեսների պատճառ են հանդիսանում: Այսօր մազածածկույթի նույնիսկ զգալի նոսրացումը հուսահատվելու պատճառ չէ:
Մազերի տրանսպլանտացիան՝ մազերի տեղափոխման վիրաբուժական եղանակ է, որի արդյունքում սեփական մազերը ճաղատացած հատված են տեղափոխվում ծոծորակային կամ քունքային հատվածից: Դոնոր հատվածի մազարմատները պրակտիկորեն առողջ են ողջ կյանքի ընթացքում և պահպանում են իրենց անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշները: Մազերի տրանսպլանտացիայի հիմքում ընկած է մազարմատների տեղափոխությունը ավելի խիտ հատվածներից` բացակա հատվածներ: Այսպիսով, կատարվում է սեփական մազերի վերաբաշխում:
Իրականացվող մեկ պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է փոխպատվաստել միչև 4000 միկրո կամ մինի գրաֆթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 1-4 մազարմատ, ինչն էլ տրանսպլանտացիայից հետո ապահովում է բնական տեսք առավելագույն խտությամբ:
Մազերի տրանսպլանտացիան մեր կլինիկայում իրականացվում է հարմարավետ պայմաններում՝ ամբուլատոր կարգով: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, իսկ տևողությունը՝ կախված փոխպատվաստվող գրաֆթերի քանակից, կազմում է 2-ից 8 ժամ: Այցելուն ցավ չի զգում, կարող է դիտել հեռուստացույց կամ լսել երաժշտություն: Տրանսպլանտացիայից 3 օր հետո կաելի է լվանալ գլուխը, իսկ 5-6 օրից վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: 2-3 ամիս հետո սկսվում է նոր մազերի աճ, որը կշարունակվի ողջ կյանքի ընթացքում:
Վերջնական կոսմետիկ արդյունքը կարելի է գնահատել վեց ամսից հետո: Տեղափոխված մազերը հատուկ խնամքի կարիք չունեն: Նրանք աճում են նույն արագությամբ, պահպանելով իրենց առաջնային հատկանիշները: Մազերը կարելի է կտրել, սափրել և հարդարել:
Մազերի փոխպատվաստման ցուցումներ.
Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:
Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:
Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական):