Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները: Էնդոկրին համակարգի խանգարումը խիստ է անդրադառնում մարդու ինքնազգացողության և առողջության վրա, քանզի հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող բազում պրոցեսներին: Ախտորոշումը ներառում է բժշկի զննում, լաբորատոր հորմոնալ հետազոտություն և ուլտրաձայնային հետազոտություն:
- Հոգնածության զգացում, թուլություն, աշխատունակության անկում, ուշադրության կենտրոնացման անկարողություն:
- Անհանգստություն, տրամադրության արագ փոփոխություն, էմոցիոնալ զգայունություն, դյուրագրգիռ վարք, լացկանություն, ձեռքերի դող:
- Ավելորդ քաշ, ճարպակալում, թերսնուցում, նորմայից պակաս քաշ, քաշի կտրուկ փոփոխություն:
- Մշտական կամ պարբերական բնույթի սրտխփոցներ, սրտի ռիթմի խանգարումներ, ներքին դող և ջերմության զգացողություն:
- Աճի ու զարգացման խանգարումներ՝ նանիզմ, գիգանտիզմ, ակրոմեգալիա:
- Մազաթափություն կամ մազակալում՝ մարմնի տարբեր հատվածներում, մաշկի չորություն և գույնի փոփոխություն:
- Պարանոցի շրջանում ճնշման զգացում, կլման դժվարացում, պարանոցի կոնֆիգուացիայի փոփոխություն:
- Ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլության զգացում:
- Հաճախակի կոտրվածքներ աննշան ֆիզիկական ակտիվությունից:
- Զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդ և հասուն տարիքում, կրիզային ընթացքով և դեղորայքով դժվար կարգավորվող զարկերակային գերճնշում:
- Ծանր ընթացող միզաքարային հիվանդություն։
- Բերանի չորություն, հաճախամիզություն, ծարավի զգացում։
- Աչքերի արտանկում, արցունքահոսություն, լուսավախություն, կոպերի այտուցվածություն։
- Դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն։
Դա Վինչի կլինիկայում էնդոկրին ծառայություններ իրականացնում են՝
Լևոն Մխիթարյանը և Հասմիկ Աբովյանը։