Service Category: Էնդոկրինոլոգիա

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերմամբ և բուժմամբ, ինչպես նաև  հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով:

Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները: Էնդոկրին համակարգի խանգարումը խիստ է անդրադառնում  մարդու ինքնազգացողության և առողջության վրա, քանզի հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող բազում պրոցեսներին: Ախտորոշումը ներառում է բժշկի զննում, լաբորատոր հորմոնալ հետազոտություն և ուլտրաձայնային հետազոտություն:

Էնդոկրինոլոգին դիմում են, եթե առկա են՝

  •  Հոգնածության զգացում, թուլություն, աշխատունակության անկում, ուշադրության կենտրոնացման անկարողություն:
  •  Անհանգստություն, տրամադրության արագ փոփոխություն, էմոցիոնալ զգայունություն, դյուրագրգիռ վարք, լացկանություն, ձեռքերի դող:
  •  Ավելորդ քաշ, ճարպակալում, թերսնուցում, նորմայից պակաս քաշ, քաշի կտրուկ փոփոխություն:
  •  Մշտական կամ պարբերական բնույթի սրտխփոցներ, սրտի ռիթմի խանգարումներ, ներքին դող և ջերմության զգացողություն:
  •  Աճի ու զարգացման խանգարումներ՝ նանիզմ, գիգանտիզմ, ակրոմեգալիա:
  •  Մազաթափություն կամ մազակալում՝ մարմնի տարբեր հատվածներում, մաշկի չորություն և գույնի փոփոխություն:
  •  Պարանոցի շրջանում ճնշման զգացում, կլման դժվարացում, պարանոցի կոնֆիգուացիայի փոփոխություն:
  •  Ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլության զգացում:
  •  Հաճախակի կոտրվածքներ աննշան ֆիզիկական ակտիվությունից:
  •  Զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդ և հասուն տարիքում, կրիզային ընթացքով և դեղորայքով դժվար կարգավորվող զարկերակային գերճնշում:
  •  Ծանր ընթացող միզաքարային հիվանդություն։
  •  Բերանի չորություն, հաճախամիզություն, ծարավի զգացում։
  •  Աչքերի արտանկում, արցունքահոսություն, լուսավախություն, կոպերի այտուցվածություն։
  •  Դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն։

Դա Վինչի կլինիկայում էնդոկրին ծառայություններ իրականացնում են՝

Լևոն Մխիթարյանը և Հասմիկ Աբովյանը։