Archives: Services

Սրտաբանությունը բժշկության լայն ոլորտ է, որն ուսումնասիրում է սրտանոթային համակարգի կառուցվածքն ու գործառույթը, սրտի հիվանդությունների ընթացքն ու բուժման մեթոդները: Այս խմբի հիվանդությունները սրտաբանի իրավասության մեջ են։

Երբ դիմել սրտաբանին

Ցավ կրծքավանդակում, սրտի շրջանում, զարկերակի խանգարում, բաբախում, ճնշման բարձրացում կամ նվազում, շնչահեղձություն, թուլություն և այլն: Այս սիմպտոմները կարող են վկայել սրտի հետ կապված հիվանդությունների մասին:

Հիվանդությունները, որոնք ուսումնասիրում է սրտաբանությունը, առավել հաճախ կապված են սրտամկանի արյան մատակարարման խանգարման հետ՝ սրտի կորոնար զարկերակների վնասման, անցողիկ կամ կայուն բարձր արյան ճնշման կամ սրտի փականների փոփոխության պատճառով:

Բուժում և կանխարգելում:
Բուժումը նշանակվում է սրտաբանի կողմից ախտորոշիչ հետազոտություններից հետո, ներառյալ արյան ստուգումը, արյան ճնշման չափումը, էլեկտրասրտագրությունը :

    Մաշկը հանդիսանում է մարդու ամենախոշոր պաշտպանիչ օրգանը,որը խոսում է այն մասին, թե ինչքան առողջ է մարդը:

Մաշկի ախտահարումների բոլոր ախտանշանները թվարկել դժվար է,այն սերտ կերպով կապված է էնդոկրինոլոգիայի,վեներալոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ: Մաշկաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ փոփոխությունները՝

  • Սնկային հիվանդության բուժում
  • Ռուբրոմիկոզների բուժում
  • Մաշկի պարազիտար հիվանդությունների բուժում
  • Բոլոր տեսակի հերպեսների բուժում
  • Էկզեմայի բուժում
  • Տոքսիկոդերմիայի բուժում
  • Նեյրոդերմիայի բուժում
  • Փսորիազի բուժում (երկարատև ռեմիզիա)
  • Հիելիտի բուժում
  • Դեմոդեկոզի բուժում
  • Կարմիր տափակ որքինի բուժում
  • Վարդագույն և գունափոփոխ որքինի բուժում
  • Եղնջացանի բուժում
  • Ալոպեցիայի բուժում և այլն:

Ռեաբիլիտացիան բժշկության մեջ բժշկական միջոցառումների համալիր է։ Այն ուղղված է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով, նաև այս կամ այն հիվանդություններից բուժված կամ բուժվող մարդկանց առողջության ու աշխատունակության վերականգնմանը:

Ցուցումներ՝

1․Հետինսուլտային ֆիզիկական ակտիվության վերականգնում
2.Ողնաշարի, վերին և ստորին վերջույթների վնասվածքների բուժում (մասնակի կամ ամբողջական)
3․Սկոլիոզ և կիֆոզ
4․Ծուռվզություն
5․Ողնաշարի ճողվածքի հետվիրահատական վերականգնում
6․Միջողային աճառի ճողվածքի դեպքում (վիրահատությանը ոչ ենթակա)
7. Հենաշարժիչ ապարատի բնածին և ձեռք բերովի հիվանդություններ
8. Օստեոխոնդրոզ

Դա Վինչի կլինիկայում շարժաթերապիա և ֆիզիոթերապիա իրականացնում է   Տիգրանուհի Աղաջանյանը։

Որպես ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ  և հասանելի  մեթոդներից է:

   Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման, դինամիկ  հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով: Կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» ուլտրաձայնային համակարգով, որի վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում են անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից:

Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը ուին հատուկ ծրագիր ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար:

Կլինիկայում իրականացվում է նաև բարակ ասեղային ասպիրացիա։

Բժիշկ ռադիոլոգ Էլեն Խնկոյան։

Բժիշկ բջջաբան Անժելա Օհանյան

Քիթ-կոկորդ-ականջաբանություն։

Օթոլարինգոլոգը մեր կենտրոնում զբաղվում է կոկորդի, քթի, ականջի հիվանդությունների ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկայի հարցերով:
Լոռ հիվանդներությունները ունեն բազմատեսակ ախտանշաններ և ընթացք, այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշումը մեծ դեր է խաղում բուժման մեջ:

Օթոլարինգոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե Ձեզ մոտ առկա են՝

  • քթային շնչառության դժվարացում
  • ռինորեա /առատ մշտական արտադրություն քթից/
  • հոտառության իջեցում
  • գլխացավ
  • ցավ դեմքի հատվածում
  • օտալգիա /ցավ ականջներում/
  • աղմուկ ականջներում, լսողության իջեցում
  • հազ
  • խռմփոց
  • քերոց, ցավ կոկորդում, ձայնի փոփոխություն

Դա Վինչի կլինիկայում ԼՕՌ ծառայությունն իրականացնում են՝

Գնել Անանյանը և Գոռ Անանյանը

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերմամբ և բուժմամբ, ինչպես նաև  հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով:

Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները: Էնդոկրին համակարգի խանգարումը խիստ է անդրադառնում  մարդու ինքնազգացողության և առողջության վրա, քանզի հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող բազում պրոցեսներին: Ախտորոշումը ներառում է բժշկի զննում, լաբորատոր հորմոնալ հետազոտություն և ուլտրաձայնային հետազոտություն:

Էնդոկրինոլոգին դիմում են, եթե առկա են՝

  •  Հոգնածության զգացում, թուլություն, աշխատունակության անկում, ուշադրության կենտրոնացման անկարողություն:
  •  Անհանգստություն, տրամադրության արագ փոփոխություն, էմոցիոնալ զգայունություն, դյուրագրգիռ վարք, լացկանություն, ձեռքերի դող:
  •  Ավելորդ քաշ, ճարպակալում, թերսնուցում, նորմայից պակաս քաշ, քաշի կտրուկ փոփոխություն:
  •  Մշտական կամ պարբերական բնույթի սրտխփոցներ, սրտի ռիթմի խանգարումներ, ներքին դող և ջերմության զգացողություն:
  •  Աճի ու զարգացման խանգարումներ՝ նանիզմ, գիգանտիզմ, ակրոմեգալիա:
  •  Մազաթափություն կամ մազակալում՝ մարմնի տարբեր հատվածներում, մաշկի չորություն և գույնի փոփոխություն:
  •  Պարանոցի շրջանում ճնշման զգացում, կլման դժվարացում, պարանոցի կոնֆիգուացիայի փոփոխություն:
  •  Ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլության զգացում:
  •  Հաճախակի կոտրվածքներ աննշան ֆիզիկական ակտիվությունից:
  •  Զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդ և հասուն տարիքում, կրիզային ընթացքով և դեղորայքով դժվար կարգավորվող զարկերակային գերճնշում:
  •  Ծանր ընթացող միզաքարային հիվանդություն։
  •  Բերանի չորություն, հաճախամիզություն, ծարավի զգացում։
  •  Աչքերի արտանկում, արցունքահոսություն, լուսավախություն, կոպերի այտուցվածություն։
  •  Դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն։

Դա Վինչի կլինիկայում էնդոկրին ծառայություններ իրականացնում են՝

Լևոն Մխիթարյանը և Հասմիկ Աբովյանը։

Կլինիկայում իրականացվում են խորհրդատվական, հետազոտական և բուժական բնույթի լայնածավալ և բազմակողմանի ծառայություններ՝ այդ թվում.

• Հղիության վաղ ժամկետների ախտորոշում
• Հղիների վարում
• Պտղի քրոմոսոմային հիվանդությունների ախտորոշում
• Պտղի վաղ ժամկետի (մինչև 11-13 շաբաթ) սքրինինգային հետազոտություն. Էդվարդսի, Դաունի, Պատաուի համախտանիշների վաղ դիագնոստիկա
• Անպտղության հետ կապված խնդիրների ամբուլատուր բազմակողմանի հետազոտություն և բուժում
• Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների պրոֆիլակտիկա և բուժում
• Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դիագնոստիկա և բուժում
• Ընտանիքի պլանավորման խորհրդատվական և բուժական ծառայություններ
• Խորհրդատվություն օստեոպորոզի վերաբերյալ:

Դա Վինչի կլինիկայում գինեկոլոգիական ծառայություներն իրականացնում են՝

Շուշան Անանյանը և Էլինա Ռևազյանը։

ԷՍԹԵՏԻԿ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

  • Լազերային Էպիլյացիա
  • Քիմիական և ուլտրաձայնային փիլինգներ
  • Պրոբլեմային մաշկի վերականգնող խնամք
  • Դեմքի, պարանոցի, դեկոլտեի պլաստիկ և բիոէներգետիկ մերսում
  • Դիմակներ, լիֆթինգ, խնամք
  • Մաշկի ատրավմատիկ մաքրում
  • Մեզոթերապիա
  • Հիպերհիդրոզի (պաթոլոգիկ քրտնարտադրություն) բուժում
  • PRP թերապիա

 

Դա Վինչի կլինիկայում կոսմետոլոգիական ծառայություններն իրականացնում են բժիշկ-դերմատոկոսմետոլոգներ
Կարինե Ներսիսյանը  և Նարինե Թումանյանը։


 

 

Ցանկացած տարիքում մազերի կորուստը կամ ճաղատությունը մշտական սթրեսների պատճառ են հանդիսանում: Այսօր մազածածկույթի նույնիսկ զգալի նոսրացումը հուսահատվելու պատճառ չէ:

   Մազերի տրանսպլանտացիան՝ մազերի տեղափոխման վիրաբուժական եղանակ է, որի արդյունքում սեփական մազերը ճաղատացած հատված  են տեղափոխվում ծոծորակային կամ քունքային հատվածից:  Դոնոր հատվածի մազարմատները պրակտիկորեն առողջ են ողջ կյանքի ընթացքում և պահպանում են իրենց անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշները: Մազերի տրանսպլանտացիայի հիմքում ընկած է մազարմատների տեղափոխությունը ավելի խիտ  հատվածներից` բացակա հատվածներ: Այսպիսով, կատարվում է սեփական մազերի վերաբաշխում: 

Իրականացվող մեկ պրոցեդուրայի ընթացքում  հնարավոր է փոխպատվաստել միչև 4000 միկրո կամ մինի գրաֆթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 1-4 մազարմատ, ինչն էլ տրանսպլանտացիայից հետո ապահովում է բնական տեսք առավելագույն խտությամբ:

Մազերի տրանսպլանտացիան մեր կլինիկայում իրականացվում է հարմարավետ պայմաններում՝ ամբուլատոր կարգով: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, իսկ տևողությունը՝ կախված փոխպատվաստվող գրաֆթերի քանակից, կազմում է 2-ից 8 ժամ: Այցելուն ցավ չի զգում, կարող է դիտել հեռուստացույց կամ լսել երաժշտություն: Տրանսպլանտացիայից 3 օր հետո կաելի է լվանալ գլուխը, իսկ 5-6 օրից վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: 2-3 ամիս հետո սկսվում է նոր մազերի աճ, որը կշարունակվի ողջ կյանքի ընթացքում:

Վերջնական կոսմետիկ արդյունքը կարելի  է գնահատել վեց ամսից հետո: Տեղափոխված մազերը հատուկ խնամքի կարիք չունեն: Նրանք աճում են նույն արագությամբ, պահպանելով իրենց առաջնային հատկանիշները: Մազերը կարելի է կտրել, սափրել և հարդարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մազերի փոխպատվաստման ցուցումներ.

  • Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:
  • Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:
  • Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական):
  • Հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:
  • Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո:

Մազերի փոխպատվաստման հակացուցումներ.

  • Մազերի ոչ բավարար քանակ դոնոր հատվածում:
  • Ալերգիկ ռեակցիաներ տեղային անզգայացնող դեղորայքի նկատմամբ:
  • Մազածածկ հատվածի բորբորքային հիվանդությունների սրացում:
  • Տոտալ (համատարած) մազատափություն:

 

 

Ուրվագծային պլաստիկան ոչ վիրահատական միջամտություն է, որը Ձեզ թույլ կտա՝

  • հարթել դեմքի և պարանոցի կնճիռները
  • շտկել դեմքի կառուցվածքը
  • արտահայտիչ դարձնել այտերը
  • ձևավորել կզակը
  • ձևափոխել քթի կառուցվածքը
  • ավելացնել շուրթերի ծավալը:

Պրոցեդուրան կատարվում է ֆիլլերների և բոտուլինոտոքսին A-ի ներարկումների միջոցով: Արդյունքը պահպանվում է 6 ամսից մինչև 2 տարի:

Պրոցեդուրայի առավելությունները.

  • տեսանելի, էֆեկտիվ և արագ արդյունք
  • կարճ վերականգնողական շրջան (1-2 օր)

Դա Վինչի կլինիկայում պլաստիկ վիրաբուժություն իրականացնում են՝

Արմեն Հովհաննիսյանը , Սեթ Ղազարյանը և Նարեկ Հովհաննիսյանը։