Բոտոքս և ֆիլլերներ․ երիտասարդության գաղտնիքը

admin

Ժամանակակից էսթետիկ բժշկությունը առաջարկում է բազմաթիվ մեթոդներ՝ երիտասարդ և խնամված տեսք ունենալու համար։ Դրանցից ամենահայտնիները բոտոքսը և ֆիլլերներն են, որոնք ոչ միայն օգնում են նվազեցնել կնճիռները, այլև վերականգնում են դեմքի ծավալները՝ տալով երիտասարդ ու բնական տեսք։

Ի՞նչ է բոտոքսը և ինչպես է այն աշխատում

Բոտոքսը (Botulinum toxin) մի նյութ է, որը ժամանակավորապես թուլացնում է մկանները, որոնց կծկումները առաջացնում են կնճիռներ։ Այն հատկապես արդյունավետ է՝
✔ Ճակատի հորիզոնական կնճիռների,
✔ Հոնքերի արանքում գոյացող «բարկության» գծերի,
✔ Աչքերի շուրջ «սագի թաթիկների» նվազեցման համար։

Բոտոքսի ազդեցությունը տևում է միջինը 3-6 ամիս, որից հետո անհրաժեշտ է կրկնել պրոցեդուրան՝ արդյունքը պահպանելու համար։

Ի՞նչ են ֆիլլերները և ինչի համար են դրանք օգտագործվում

Ֆիլլերները (հիալուրոնաթթվի հիմքով լցանյութեր) նախատեսված են դեմքի կորցրած ծավալները վերականգնելու, խորը կնճիռները լցնելու և դեմքի կոնտուրները շտկելու համար։ Դրանք հաճախ օգտագործվում են՝
🔹 Քթի ձևի ոչ վիարահտական շտկման,
🔹 Որոշ տեսակի կնճիռները լցնելու,
🔹 Շուրթերի ծավալն ավելացնելու և մոդելավորելու,
🔹 Այտոսկրերը կամ ծնոտն ընդգծելու համար։

Ֆիլլերների ազդեցությունը տևում է 6 ամսից մինչև 2 տարի, կախված կիրառվող նյութից և օրգանիզմի առանձնահատկություններից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով