Մազերի տրանսպլանտացիա

Ցանկացած տարիքում մազերի կորուստը կամ ճաղատությունը մշտական սթրեսների պատճառ են հանդիսանում: Այսօր մազածածկույթի նույնիսկ զգալի նոսրացումը հուսահատվելու պատճառ չէ:

   Մազերի տրանսպլանտացիան՝ մազերի տեղափոխման վիրաբուժական եղանակ է, որի արդյունքում սեփական մազերը ճաղատացած հատված  են տեղափոխվում ծոծորակային կամ քունքային հատվածից:  Դոնոր հատվածի մազարմատները պրակտիկորեն առողջ են ողջ կյանքի ընթացքում և պահպանում են իրենց անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշները: Մազերի տրանսպլանտացիայի հիմքում ընկած է մազարմատների տեղափոխությունը ավելի խիտ  հատվածներից` բացակա հատվածներ: Այսպիսով, կատարվում է սեփական մազերի վերաբաշխում: 

Իրականացվող մեկ պրոցեդուրայի ընթացքում  հնարավոր է փոխպատվաստել միչև 4000 միկրո կամ մինի գրաֆթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 1-4 մազարմատ, ինչն էլ տրանսպլանտացիայից հետո ապահովում է բնական տեսք առավելագույն խտությամբ:

Մազերի տրանսպլանտացիան մեր կլինիկայում իրականացվում է հարմարավետ պայմաններում՝ ամբուլատոր կարգով: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, իսկ տևողությունը՝ կախված փոխպատվաստվող գրաֆթերի քանակից, կազմում է 2-ից 8 ժամ: Այցելուն ցավ չի զգում, կարող է դիտել հեռուստացույց կամ լսել երաժշտություն: Տրանսպլանտացիայից 3 օր հետո կաելի է լվանալ գլուխը, իսկ 5-6 օրից վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: 2-3 ամիս հետո սկսվում է նոր մազերի աճ, որը կշարունակվի ողջ կյանքի ընթացքում:

Վերջնական կոսմետիկ արդյունքը կարելի  է գնահատել վեց ամսից հետո: Տեղափոխված մազերը հատուկ խնամքի կարիք չունեն: Նրանք աճում են նույն արագությամբ, պահպանելով իրենց առաջնային հատկանիշները: Մազերը կարելի է կտրել, սափրել և հարդարել:


Մազերի փոխպատվաստման ցուցումներ.

  • Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:
  • Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:
  • Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական):
  • Հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:
  • Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո:

Մազերի փոխպատվաստման հակացուցումներ.

  • Մազերի ոչ բավարար քանակ դոնոր հատվածում:
  • Ալերգիկ ռեակցիաներ տեղային անզգայացնող դեղորայքի նկատմամբ:
  • Մազածածկ հատվածի բորբորքային հիվանդությունների սրացում:
  • Տոտալ (համատարած) մազատափություն:

Մանրամասների համար կարող եք այցելել www.maz.am