Որպես ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ  և հասանելի  մեթոդներից է: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար : Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման, դինամիկ  հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:

«Davinci» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» ուլտրաձայնային համակարգով, որի վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում են անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից: Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը ուին հատուկ ծրագիր ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար: