Նյարդային համակարգն ամենախոցելին է մարդկային օրգանիզմում: Նյարդային համակարգի հիվանդությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ժառանգական նախատրամադրվածության, վարակի, թունավորման, վնասվածքի, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր գերհոգնածության հետևանքով:

Նյարդաբանի խորհրդատվությունը անհրաժեշտ է  հետևյալ  գանգատների  դեպքում.

  • գլխապտույտ
  • հավասարակշռության խանգարում
  •  անընդմեջ  կրկնվող  գլխացավեր
  • դեմքի  կամ  վերջույթների  թուլություն
  • Ճնշման տատանում
  • հիշողության  կորուստ
  • գիտակցության  կորուստ
  • խոսքի,  լսողության և  տեսողության  խանգարում
  • քնի խանգարում
  • անոթային խնդիրներ
  • ողնաշարային  ցավեր