Գաստրոէնտերոլոգին դիմելու և մասնագիտական օգնություն ստանալու ցուցումներն են.

  • այրոցք, սրտխառնոց, փսխումներ, բերանում տհաճ հոտ եւ դառը համ
  • որովայնի տարբեր տեղակայման ցավեր,
  • ախորժակի կորուստ,
  • քաշի կորուստ
  • աղիքային խնդիրներ (փորլուծություն, փորկապություն, փքվածություն, անհանգստացնող զգացողություն որովայնի ստորին շրջանում, արյան առկայություն կղանքում, ցավ եւ քոր հետանցքի շրջանում)
  • մաշկի եւ տեսանելի լորձաթաղանթների գույնի փոփոխություն՝ դեղնություն:
    Անհրաժեշտ է ժամանակին մասնագետին դիմելը՝ մասնագիտացված բուժում ստանալու համար։ Որքան հիվանդները վաղ են դիմում բժշկի, այնքան մեծանում է նրանց բուժման արդյունավետությունը և հետագա սրացումների կանխումը։ Հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները և հետազոտության արդյունքները, յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է անհատական բուժման սխեմա, որտեղ հաշվի է առնվում օրվա ռեժիմը, սնուցման և կյանքի բնույթը: