Team Category: Բժիշկներ

Շուշան Գարուշի Անանյան

Մասնագիտությունը՝ մանկաբարձ-գինեկոլոգ։

Վերապատրաստումներ

  • 1998թ. ԱՄՆ-ի USLA բժշկական կենտրոնում
  • 2000թ. Վաշինգտոնում
  • 2018 ISUOG հիմնական վերապատրաստման դասընթաց Աթենքում կայացած ISUOG 14-րդ միջազգային սիմպոզիումում:
  • 2018 հաջողությամբ է ավարտել բազմակի ընտրության քննությունները։
  • 2018 մասնակցել է Աթենքում կայացած ISUOG 14-րդ միջազգային սիմպոզիումին։

Աշխատանքային փորձ

  • 1997- 2004թթ. ԷՐԵԲՈՒՆԻ ծննդատուն Կանանց վերարտադրողական առողջության կենտրոն
  • 2004թ. առ այսօր ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն Գինեկոլոգիական ծառայություն
  • 2019թ. առ այսօր ԴԱ ՎԻՆՉԻ  կլինիկա։

Նարեկ Արմենի Հովհաննիսյան

Կրթություն

  • 2015-2019 թթ․Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր
  • 2013-2015թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա
  • 2007-2013թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատ
  • 1997-2007թթ. Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց:

Մասնագիտական գործունեություն

  • 2019թ․ մինչ օրս Դա Վինչի պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայում որպես պլաստիկ վիրաբույժ
  • 2015-2019թթ․ Դա Վինչի պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայում որպես բժշկի օգնական

Վերապատրաստումներ

  • 11.2018-28.11.2018թթ․ մասնակցել է IV միջազգային գիտաժողովն <<վերք և վերքային ինֆեկցիա>> նվիրված Սպիտակի երկրաշարժի 30 ամյակին, ք․Մոսկվա, Ռուսաստան
  • 11.2018-09.11.2018թթ․ մասնակցել է III միջազգային գիտապրակտիկ կոնգրեսին <<ժամանակակից վիրաբուժության ակտուալ հարցեր>> խորագրով, ք․Կիև, Ուկրաինա
  • 28․02.2018-02.03.2018թթ․ մասնակցել է պլաստիկ վիրաբուժության II Եվրազիական և IV կենտրոն-ասիական գիտաժողովին, ք․Ալմա-Ատա, Ղազախստան
  • 02.2018-16.02.2018թթ․ մասնակցել է Ն․Օ․ Միլանովին նվիրված IV գիտաժողովին <<միկրովիրաբուժության ակտուալ հարցեր>> խորագրով, ք․Մոսկվա , Ռուսաստան
  • 12.2017-17.12.17թթ․ մասնակցել է <<ռինոպլաստիկա և դեմքի երիտասարդացում>> , ք․Օդեսա, Ուկրաինա
  • 10.2017-27.10.2017թթ․ մասնակցել է ISAPS-ի հովանու ներքո <<Globel Masters Aesthetic Symposium>> գիտաժողովին, ք․Թեհրան, Իրան
  • 07.2017-07.07.2017թթ․մասնակցել է <<Բուժման ռեգեներատիվ մեթոդները պլաստիկ վիրաբուժությունում և դերմատոկոսմետոլոգիայում>> գիտաժողովին , ք․Երևան, Հայաստան
  • 06.2017թ․ մասնակցել է <<էսթետիկ և հակատարիքային բժշկություն>> խորագրով գիտաժողովին, ք․Երևվան , Հայաստան
  • 02.2017-17.02.2017թթ․ մասնակցել է ակադեմիկոս Ն․Օ․Միլանովի հիշատակին նվիրված գիտաժողովին << մՄիկրովիրաբուժության ակտուալ հարցեր>> խորագրով, ք․Մոսկվա, Ռուսաստան
  • 12.2016-03.12.2016թթ․ մասնակցել է V ազգային կենգրեսին << Պլաստիկ վիրաբուժություն, էսթետին բժշկություն և կոսմետոլոգիա>> խորագրով,  ք․Մոսկվա, Ռուսաստան
  • 09.2016-01.10.2016թթ․ մասնակցել է Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի կողմից կազմակերպված <<Ապագայի բժշկություն։ Ընդհանուր ղնդիրների համատեղ մոտեցում>>, ք․Երևան, Հայաստան
  • 07.2016-09․07․2016թթ․ մասնակցել էպլաստիկ վիրաբուժության Կովկասյան X միջազգային գիրաժողովին, ք․Թբիլիսի , Վրաստան

Իրինա Ռոլանդի Մանասարյան

Գնել Գեորգիի Անանյան

Գիտական աստիճան։   Բժշկական գիտությունների թեկնածու

Կոչում։ Դոցենտ

Կրթություն

     1987  Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը՝ ստանալով բուժական գծով բժշկի որակավորում:

Վերապատրաստումներ

    Վերապատրաստվել է Կոսմետոլոգիայի և Պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնում:
    1992-ից Բազմիցս վերապատրաստվել է Փարիզի Արմանդ Տրյուսսո կլինիկայում, պրոֆ. Ե.Ն.Կարապետյանի և Ֆրանսիայի այլ առաջատար կլինիկաներում:
    Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների և սիմպոզիումների Ռուսաստանում և Եվրոպայում:

Բժշկական պրակտիկա

     1987-1988 Անցել է ինտերնատուրա “Օտորինոլարինգոլոգիա” մասնագիտությամբ ԵրԲԻ ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնում և ստացել ԼՕՌ-բժշկի որակավորում:
     1989-1990 Աշխատել է ԼՕՌ-բժիշկ “Մալաթիա” կլինիկական հիվանդանոցում:
    1990 ԼՕՌ-բժիշկ “Էրեբունի” բժշկական կենտրոնում:
    1996-ից Հանդիսանում է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնի դասախոս:
    2002 Պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը “Արտաքին քթի և ներքթային համակարգի միանվագ վիրաբուժական շտկման կլինիկական—ֆունկցիոնալ առանձնահատկությունները”:
    2003-ից Աշխատում է “Նաիրի” բժշկական կենտրոնում որպես ԼՕՌ-ծառայության ղեկավար:

 Գիտական աշխատանքներ

      Հանդիսանում է 34 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ, 2 ռացիոնալիզատորական առաջարկների համահեղինակ:

Անդամակցություններ

      Հայաստանի Օտորինոլարինգոլոգների ընկերության անդամ:
     Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ:
    2001-ից ԲԳՌԱ պատվավոր դոկտոր։

Ընտանեկան կարգավիճակ

    Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Լևոն Մաքսիմի Մխիթարյան

«Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:

      Մասնագիտությունը՝ էնդոկրին վիրաբույժ։

Կրթությունը

1993- Ավարտել է Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանը: 1997-Աշխատել է Ազգային առողջապահության ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնում:

Մասնագիտական զարգացում և կարիերա

2010-առ այսօրԷրեբունի” բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի վարիչ: 2019թ. առ այսօր “Դա Վինչի” կլինիկա:

Մասնագիտական հմտություններ

Կատարել է 5000-ից ավելի վիրահատություններ վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի, մակերիկամների հիվանդությունների կապակցությամբ: Վահանաձև գեղձի ուռուցքների բուժման վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: Հայաստանում առաջին անգամ ներդրել է խպիպի վիրահատությունների էնդոսկոպիկ եղանակը: Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ ՌԴ, ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար կլինիկաներում, ռուսական և եվրոպական թիրեոիդիոլոգիական ասոցիացիաների անդամ է:

Գիտական աշխատանքներ

Էնդոսկոպիկ վիրաբուժության կիրառումը Հայաստանում: Էնդոսկոպիկ վիրաբուժությունը վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:

Անդամակցություններ

Ռուսական և Եվրոպական թիրեոիդոլոգիական ասոցիացիայի անդամ: Եվրոպական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ:

Սեթ Կասիկի Ղազարյան

  • 2010թ. առ այսօր “Դա Վինչի” պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկա, պլաստիկ վիրաբույժ։
  • 2004թ.առ այսօր “Մոցարտ” պլաստիկ վիրաբուժության կլինիկա, պլաստիկ վիրաբույժ, Ուկրաինա ք. Օդեսսա Ֆրանսիական բուլվար 26
  • 2000թ. առ այսօր “Էրեբունի” ԲԿ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն, պլաստիկ վիրաբույժ, ք. Երևան, Տիտոգրադյան 14
  • 1996-2000թթ. Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքում՝ պլաստիկ վիրաբույժ
  • 1990-1996թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ
  • 1989-1990թթ. Արարատի մարզի, ք. Արարատի Բ.Ս.Մ. վիրաբույժ
  • 1986-1989թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի բուժակ:

 Կրթություն

  • 1983-1989թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 Վերապատրաստումներ

  • 31 հունվարի-3 փետրվարի 2013թ. հակատարիքային բժշկության միջազգային մաստեր կուրս, Փարիզ, Ֆրանսիա:
  • 1-2 ապրիլի 2011թ. էսթետիկ բժշկության կուրս, Ստամբուլ Թուրքիա:
  • 11-12 փետրվար պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության 14 արագացված կուրս կրծքագեղձի ռեկոնստրուկցիայով, Մոսկվա Ռուսաստանի Դաշնություն
  • 5-7 Հունիսի 2008 Եկատերինբուրգ Պլաստիկ վիրաբուժության V միջազգային կուրս, դեմքի երիտասարդացման վիրաբուժություն, մարմնի ուրվագծերի պլաստիկա, ռեդուկցիոն մամոպլաստիկա, աբդոմինոպլաստիկա, լիպոսակցիա, լիպոֆիլինգ :
  • 20-21 Oգոստոս, 2007թ. Ալերգանի  ( MCGHAN and CUI ) մատրիքս համակարգով կրծքագեղձի ծավալի մեծացման բազային դասընթաց, Սևան, Հայաստան
  • 19-23, Oգոստոս, 2007թ. Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության մեջ սիլիկոնե իմպլանտների  և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուսումնական դասընթաց, Սևան, Հայաստան
  • 10 Մայիս, 2007թ. ISOGEL class1, class2, class3 ներարկման տեխնիկան, Ֆիլորգալաբորատորիա, Երևան, Հայաստան
  • 12 Ապրիլ, 2006թ., Restylane,Restylane Touch, Restylane perlane, Restylane Vital կիրառման ուսումնական դասընթաց,  Q-MED esthetics, Երևան,Հայաստան
  • 12 Ապրիլ, 2006թ., EASY PHYTIC PEEL,EASY PEEL, ONLY TOUCH PEEL,UNIDEEP, LIP and EYELED FORMULA քիմիական պիլինգների կիրառման տեսական և պրակտիկ ուսումնական դասընթաց, SKINTECH, Երևան,Հայաստան
  • 12 Ապրիլ, 2006թ., Aesthetic Dermal պրեպարատների կիրառման տեսական և պրակտիկ ուսումնական դասընթաց Երևան, Հայաստան
  • 1-30 Սեպտեմբեր 1998թ., վերապատրաստում բազկային հյուսակի վիրաբուժությամբ, Տեխաս ժշկականկենտրոն, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ

Գիտական աշխատություններ

  • 1994-2014թթ.106 գիտական հոդվածներ հայկական, ռուսական, հարավսլավյան, հունական, թուրքական, վրացական ամսագրերում

Հայտնագործություններ

  • «Մեծ, ազատ, մաշկափակեղային թիակային լաթի ձևավորումը դոնորական վերքի առաջնային կարով»

Հասարակական գործունեություն

  • Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ
  • Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի անդամ
  • Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ինտերնացիոնալ կոնֆեդերացիայի անդամ:

Ավելի մանրամասն ինֆորմացիան կարող եք գտնել բժշկի պաշտոնական կայքում։
https://setplastic.ru/am/
 

Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյան

  • Գիտական աստիճան — Բժշկական գիտությունների թեկնածու
  • Պաշտոն – «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն
  • «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար
  • Մասնագիտական գործունեություն – Պլաստիկ-վերականգնողական վիրաբուժություն, Էսթետիկ վիրաբուժություն
  • Գիտական աշխատանքներ – 54 գիտական աշխատանքների հեղինակ է
  • Անդամակցություններ – Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ
  • Պարգևատրումներ – ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգիր
  • Ընտանեկան կարգավիճակ – Ամուսնացած է, ունի 2 զավակ։