Լաբիոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որը նախատեսված է փոքր և/կամ մեծ սեռական շուրթերի ձևի կամ չափի փոփոխման համար։ Այն կարող է իրականացվել ինչպես բժշկական, այնպես էլ էսթետիկ նպատակներով՝ օգնելով կանանց ազատվել ֆիզիկական անհարմարություններից կամ լինել ավելի ինքնավստահ։
Ինչու՞ են կանայք դիմում լաբիոպլաստիկայի
Ֆիզիկական անհարմարություն
Խոշոր կամ անհամաչափ սեռական շուրթերը կարող են առաջացնել անհարմարություն, ցավ կամ գրգռվածություն մարզումների, նեղ հագուստ կրելու կամ սեռական հարաբերության ընթացքում։
Էսթետիկ պատճառներ
Որոշ կանայք կարող են անհանգստանալ իրենց սեռական օրգանների տեսքի համար և ցանկանալ բարելավել համաչափությունը:
Հետծննդաբերական փոփոխություններ
Ծննդաբերությունից հետո սեռական շուրթերը կարող են փոփոխվել, ինչը որոշ կանանց համար դառնում է անհարմարության կամ արտաքին տեսքի հետ կապված խնդիր։
Բնածին առանձնահատկություններ
Որոշ կանայք ունեն բնականից խոշոր կամ անհամաչափ սեռական շուրթեր, ինչը կարող է անհարմարություն պատճառել առօրյայում։
Յուրաքանչյուր միջամտություն իրականացվում է՝ հաշվի առնելով կնոջ կառուցվածքի առանձնահատկությունները, հարմարավետությունը, ցանկությունները և ապաքինման ընթացքը։
Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ՝ ապահովելով պացիենտի հարմարավետությունն ու արագ վերականգնումը։ Աշխատում ենք նրբորեն՝ պահպանելով հյուսվածքների ամբողջականությունը, զգայունությունը և համաչափությունը։
Ի՞նչ սպասել լաբիոպլաստիկայից
- Վիրահատությունը տևում է մոտ մեկ ժամ
- Վերականգնումը՝ 5–7 օր
- Մոտ մեկ ամիս խորհուրդ չի տրվում ակտիվ մարզումներ կամ սեռական հարաբերություն
Այս վիրահատությունից հետո կանայք հաճախ նշում են ոչ միայն ֆիզիկական հարմարավետության , այլ նաև ինքնավստահության բարձրացում: