Ի՞նչ է սկլերոթերապիան

ինչ է սկլերոթերապիան
admin

Սկլերոթերապիան քիչ  ինվազիվ պրոցեդուրա է, որը կիրառվում է վարիկոզի բուժման համար։ Բուժման ընթացքում բժիշկը հատուկ դեղանյութ է ներարկում խնդրահարույց երակի մեջ։ Այս նյութը գրգռում է երակի ներսի պատերը՝ հանգեցնելով դրանց փակման։ Ժամանակի ընթացքում այդ երակը այլևս չի մասնակցում արյան շրջանառությանը և աստիճանաբար անհետանում։ Արյունը սկսում է հոսել ավելի առողջ ու ուժեղ երակներով։

Այս մեթոդը կիրառվում է թե՛ բժշկական, թե՛ կոսմետիկ նպատակներով՝ օգնելով ազատվել ցավից, այտուցից ու անհանգստությունից, ինչպես նաև բարելավելով ոտքերի արտաքին տեսքը։

Ինչպե՞ս է կատարվում պրոցեդուրան

Սկլերոթերապիան իրականացվում է ամբուլատոր պայմաններում և տևում է ընդամենը 20-45 րոպե։ Եթե երակները մեծ են, կարող են անհրաժեշտ լինել մի քանի ներարկումներ։ Վերջում կիրառվում են կոմպրեսիոն գուլպաներ՝ բուժված երակների փակվելու և ապաքինման գործընթացը բարելավելու համար։ Բուժման համար անհրաժեշտ սեանսների քանակը կախված է երակների չափից և քանակից։ Սեանսները սովորաբար իրականացվում են 4-6 շաբաթ ընդմիջումներով։

սկլերոթերապիա

Ի՞նչ սպասել միջամտությունից հետո

  • Կարող եք անմիջապես վերադառնալ առօրյա գործերին, սակայն խորհուրդ է տրվում մի քանի օր խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից։
  • 1-2 շաբաթ անհրաժեշտ է կրել կոմպրեսիոն գուլպաներ՝ լավ արդյունքի համար։
  • Կարող են առաջանալ փոքր անցողիկ կողմնակի ազդեցություններ, ինչպես օրինակ՝ կապտուկներ, կարմրություն կամ քորի զգացում ներարկման հատվածում։

Սկլերոթերապիայի առավելությունները

  • Արդյունավետություն – 50-80% դեպքերում երակները վերանում են։
  • Ոչ վիրաբուժական մեթոդ – Չի պահանջում անզգայացում կամ կտրվածքներ։
  • Արագ վերականգնում – Առավել քիչ վերականգնողական շրջան՝ համեմատած այլ մեթոդների հետ։
  • Գեղեցիկ ու առողջ տեսք – Վերացնում է տեսանելի երակները և ազատում ցավից ու անհանգստությունից։

Հնարավոր ռիսկերը

Չնայած սկլերոթերապիան համարվում է անվտանգ պրոցեդուրա, այն կարող է ունենալ որոշ կողմնակի ազդեցություններ՝

  • Ժամանակավոր մաշկի գունափոխում կամ կապտուկներ ներարկման տեղում։
  • Շատ հազվադեպ՝ ալերգիկ ռեակցիաներ։

Ճիշտ խնամքը և բժշկի ցուցումներին հետևելը նվազեցնում են ռիսկերը և ապահովում լավագույն արդյունքները։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով