Մաշկը տարիների ընթացքում կորցնում է իր առաձգականությունը, խոնավությունը։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ գործընթացը հնարավոր է դանդաղեցնել։
Բիոռևիտալիզացիան ոչ թե քողարկում է մաշկի տարիքի հետ կապված փոփոխությունները, այլ վերականգնում է դրանց պատճառները ներսից։ Սա միկրոներարկումային մեթոդ է, որով մաշկի խորը շերտեր են հասցվում հիալուրոնաթթու՝ բնական խոնավեցնող նյութ, որն արտադրում է հենց մեր օրգանիզմը։
Ինչու՞ է հիալուրոնաթթուն այդքան կարևոր
- Այն մասնակցում է բջիջների սնուցմանն ու բաժանման գործընթացին
- Միայն մեկ մոլեկուլը կարող է կապել մինչև 500 մոլեկուլ ջուր
- Ակտիվացնում է ֆիբրոբլաստները՝ կոլագեն և էլաստին արտադրող բջիջները
- 25–30 տարեկանից սկսած՝ օրգանիզմում հիալուրոնաթթվի քանակը նվազում է՝ առաջացնելով մաշկի ծերացում
Ի՞նչ արդյունքներ է տալիս բիոռևիտալիզացիան
- Մաշկի խորը խոնավեցում
- Փոքր կնճիռների հարթեցում
- Մաշկի պիգմենտացիայի նվազեցում
- Առաձգականության վերականգնում
- Հիմնական արդյունքը պահպանվում է 6–12 ամիս
Կարևոր է նաև՝ բիոռևիտալիզացիան հավելյալ խթանում է օրգանիզմի սեփական հիալուրոնաթթվի սինթեզը։
Միջամտության մասին՝
- Տևողությունը՝ մոտ 50 րոպե։
- Միջամտությունից առաջ օգտագործվում է տեղային անզգայացնող քսուք։
- Միջամտության ժամանակ մաշկի մեջ ներարկվում են ոչ կենդանական ծագում ունեցող հիալուրոնաթթվով դեղամիջոցներ։
- Միջամտությունից հետո մաշկի վրա հնարավոր է առաջանան փոքրիկ միկրոհեմատոմաներ, որոնք անցնում են 3–5 օրում։