Լիպոսակցիա

admin

Լիպոսակցիան տեղային ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատություն է։ Այն իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Զուտ նիհարելու նպատակով լիպոսակցիայի դիմելը սխալ կլինի, քանի որ դրա միջոցով հիմնականում կարելի է կատարել միայն որոշակի լոկալ դեֆեկտների շտկում:

Լիպոսակցիան իրականացվում է մարմնի տարբեր հատվածներում՝

  • Մեջքի լիպոսակցիա – պրոցեդուրան օգնում է արագ և հյուսվածքների նվազագույն տրավմաներով վերացնել թիակների, կոնքերի և գոտկատեղի ավելորդ ճարպային կուտակումները:
  • Որովայնի լիպոսակցիա-թույլ է տալիս հեռացնել որովայնի առաջային պատին և կողային հատվածներին կուտակված ենթամաշկային ճարպը:
  • Ազդրերի լիպոսակցիա – այն պլաստիկ վիրահատություն է, որը թույլ է տալիս ազատվել ազդրերի հատվածի չափից ավելի ճարպային կուտակումներից:
  • Կոնքերի լիպոսակցիա – այն շտկող պրոցեդուրա է՝ ուղղված նշված հատվածի ճարպային կուտակումների վերացմանը:
  • Նստատեղի լիպոսակցիա – գեղեցիկ ուրվագծերով հետույքային հատված ստանալու ժամանակակից մեթոդ է:
  • Սրունքների լիպոսակցիա-ճարպի հեռացման միջոցով ոտքերը դարձնում ենք ավելի սլացիկ ու նրբագեղ:
  • Ծնկների լիպոսակցիա – փոքրացնում է ծնկների ծավալը, փոփոխում ձևը, վերացնում ծնկների ներքին ու արտաքին հատվածերի թերությունները:
  • Ձեռքերի լիպոսակցիա – այն վերացնում է ուսերի, նախաբազկի և թևատակերի ճարպային կուտակումները:

 

Վիրահատություն

Լիպոսակցիայի ընթացքում արվում են փոքրիկ կտրվածքներ և ենթամաշկային հատվածում տեղադրվում է ճարպը վակուումով հեռացնող ձող: Ըստ ճարպի հեռացման և քայքայման մեթոդի՝ լիպոսակցիան բաժանվում է մի քանի տեսակների՝ լազերային, ուլտրաձայնային, տումեսցենտ:

Անզգայացում

Երբ լիպոսակցիան կատարվում է շատ փոքր հատվածների վրա, կարող է օգտագործվել տեղային անզգայացում: Տեղային անզգայացնող միջոցը նոսրացվում է և ներարկվում ենթամաշկային ճարպի մեջ: Թիրախային հյուսվածքը դառնում է խիտ և հեշտությամբ հեռացվում է: Այս մեթոդը նվազեցնում է ռիսկը և կանխում արյան կորուստը:

Ընդհանուր անզգայացումն իրականացվում է միայն այն դեպքում, եթե բուժառուն ունի զգալի քանակությամբ ճարպ մի հատվածում կամ ճարպի կուտակում մի քանի հատվածներում:

 

Հետվիրահատական ընթացք

Լիպոսակցիայից հետո 1-2 ամիս խորհուրդ է տրվում վարել ավելի պասիվ ապրելակերպ, չզբաղվել սպորտով և զերծ մնալ ծանր իրեր բարձրացնելուց: Դուք պետք է մոտ 1 ամիս կրեք կոմպրեսիվ ներքնազգեստ:  Լիպոսակցիայի արդյունքները պարզ չեն լինի, քանի դեռ առկա են այտուցներ։ Այտուցների մեծ մասն անցնում է մոտ 4 շաբաթ հետո։ +Հետագայում բարդություններից ու տհաճ հետևանքներից խուսափելու և լավագույն արդյունք ունենալու համար պետք է հետևել բժշկի բոլոր ցուցումներին:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով