Morpheus-8՝ ասեղային ֆրակցիոն RF լիֆթինգ։ Այն ամբողջ մարմնի համար նախատեսված առաջին և միակ ֆրակցիոն տեխնոլոգիան է՝ ենթամաշկային ճարպային շերտի վերամոդելավորման համար: Սարքով միջամտության համար օգտագործվում են հատուկ գլխիկներ, որոնց ասեղների ներթափանցման խորությունը կարգավորում է մասնագետը։ Այն խթանում է կոլագենի արտադրությանը, վերականգնում մաշկի բնական գույնն ու փայլը, ինչպես նաև նեղացնում ծակոտիները։
Հիանալի արդյունքներ գրանցած, միջազգային ստանդարտներին համապատասխանող Morpheus-8-ը միատեղում է մաշկի երիտասարդացմանն ուղղված 2 տեխնոլոգիաներ՝ ֆրակցիոն և RF։
Ի՞նչ խնդիրներ է լուծում Morpheus 8-ը
Մաշկի հյուսվածքային փոփոխությունների բուժում, ինչպիսիք են՝
- սպիներ
- ստրիաներ
- պոստակնե
- մաշկի անհավասար երանգ
- կնճիռներ
- պարկեր աչքերի տակ
- այլ բազմաթիվ մաշկային խնդիրներ
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- հերպես՝ սրացման փուլում,
- մաշկի մի շարք հիվանդություններ
Morpheus 8-ի առավելությունները
- Ձգում և երիտասարդեցնում է մաշկը
- Խթանում է կոլլագենի արտադրությունը
- Նեղացնում է ծակոտիները
- Հարթեցնում է ակնեի հետքերը և հետծննդաբերական բծերը
Վերականգնման շրջանը 3-7 օր է
Morpheus 8-ը առաջարկում է անվտանգ և արդյունավետ լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են ընդգծել իրենց բնական գեղեցկությունը։ Այս պրոցեդուրան երիտասարդեցնում է մաշկը ներսից՝ ապահովելով ուշագրավ արդյունքներ առանց վիրահատության անհրաժեշտության։