Բիոռևիտալիզացիա բառը թարգմանաբար նշանակում է կենսաաշխուժացում։ Այն մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարող ներարկումային միջամտություն է, որի հիմքում հիալուրոնաթթուն է։ Այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։
Միջամտությունների քանակը որոշվում է` կախված անհատական առանձնահատկություններից և մաշկի վիճակից: Միջինում կուրսը լինում է 4 միջամտությամբ՝ 10 -14 օր պարբերականությամբ: Ազդեցությունը տևում է մոտ 6 ամիս:
Ընդամենը 1 պրոցեդուրան հավասարազոր է 10 օր ամեն երեկո տարբեր քսուքների օգտագործմանը:
Առավելությունները
Էլաստինի և կոլագենի կոնցենտրացիան բջիջներում տարիքի հետ նվազում է, մաշկը դառնում է չոր և փխրուն: Հյուսվածքների մեջ ներթափանցելուց հետո հիալուրոնաթթուն խթանում է այդ նյութերի առաջացումը, սնուցում և խոնավացնում է մաշկը բնական ճանապարհով:
- Մաշկի խորը խոնավացում
- Արագ վերականգնողական շրջան
- Այլ պրոցեդուրաների հետ համատեղելիություն
- Տարվա բոլոր եղանակներին պրոցեդուրան կատարելու հնարավորություն
- Արդյունքի երկարատև պահպանում ամբողջական կուրս անցնելու դեպքում
Ցուցումները՝
- Չոր մաշկ
- Մանր կնճիռներ
- Առաձգականության կորուստ
- Կախված այտեր, կրկնակզակ
- Դեմքի օվալի փոփոխություն
- Վիտամինային պակաս
Հակացուցումերը՝
- Հղիություն և կերակրման շրջան
- Տվյալ հատվածում թարմ սպիներ, ցան կամ նորագոյացություններ (ներառյալ խալերը և պապիլոմաները)
- Բորբոքային պրոցեսներ
- Ուռուցքային հիվանդություններ
Նախքան պրոցեդուրան կատարելը մասնագետը ուսումնասիրում է մաշկը, հաշվի առնում ցուցումներն ու հակացուցումները, ապա ընտրում ճիշտ տարբերակը։
Բիոռևիտալիզացիայից հետո
Մանր կնճիռները հարթվում են, առաջանում է լիֆթինգ ազդեցություն, և դեմքը դառնում է ավելի թարմ և երիտասարդ։ Մաշկի խոր շերտերը հարստանում են թթվածնով, արագանում է արյան շրջանառությունը, նյութափոխանակության պրոցեսները, բջիջների վերականգնումը:
Բիոռևիտալիզացիայից հետո 3 օր չի թույլատրվում զբաղվել սպորտով, հակառակ դեպքում ներարկման հատվածները կարող են բորբոքվել: Արդյունքն ավելի ցայտուն և տևական դարձնելու համար պետք չէ անտեսել տնային պատշաճ խնամքը: Մաքրող, խոնավացնող միջոցները և շիճուկները հիանալի են տվյալ շրջանում: