Morpheus-8՝ ասեղային ֆրակցիոն RF լիֆթինգ։ Այն ամբողջ մարմնի համար նախատեսված առաջին և միակ ֆրակցիոն տեխնոլոգիան է՝ ենթամաշկային ճարպային շերտի վերամոդելավորման համար: Սարքով միջամտության համար օգտագործվում են հատուկ գլխիկներ, որոնց ասեղների ներթափանցման խորությունը կարգավորում է մասնագետը։ Այն խթանում է կոլագենի արտադրությանը, վերականգնում մաշկի բնական գույնն ու փայլը, ինչպես նաև նեղացնում ծակոտիները։ Հիանալի արդյունքներ գրանցած, միջազգային ստանդարտներին […]
Biorevitalization
Բիոռևիտալիզացիա բառը թարգմանաբար նշանակում է կենսաաշխուժացում։ Այն մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարող ներարկումային միջամտություն է, որի հիմքում հիալուրոնաթթուն է։ Այն ապահովում է մաշկի խորը խոնավացումն ու նպաստում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծմանը։ Միջամտությունների քանակը որոշվում է` կախված անհատական առանձնահատկություններից և մաշկի վիճակից: Միջինում կուրսը լինում է 4 միջամտությամբ՝ 10 -14 օր պարբերականությամբ: Ազդեցությունը տևում է մոտ […]
Lipofilling
Լիպոֆիլինգը, որը նաև հայտնի է որպես սեփական ճարպի փոխպատվաստում, վիրաբուժական միջամտություն է, որը ներառում է ճարպի տեղափոխում մարմնի մի հատվածից մյուսը: Այս պրոցեդուրան հաճախ օգտագործվում է կոսմետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ՝ մարմնի տարբեր մասերի ծավալը մեծացնելու կամ վերականգնելու համար: Ճարպը հանդիսանում է բնական ֆիլեր: Այս մեթոդի կիրառումն օրգանիզմում չի առաջացնում հակազդեցություն։ Փոխպատվաստումը կատարվում է մարմնի […]
Liposuction
Լիպոսակցիան տեղային ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատություն է։ Այն իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Զուտ նիհարելու նպատակով լիպոսակցիայի դիմելը սխալ կլինի, քանի որ դրա միջոցով հիմնականում կարելի է կատարել միայն որոշակի լոկալ դեֆեկտների շտկում: Լիպոսակցիան իրականացվում է մարմնի տարբեր հատվածներում՝ […]
Blepharoplasty
Կոպերի պլաստիկ վիրահատությունը (բլեֆարոպլաստիկա) ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ տարածում է ունենում: Այն կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ նպատակներով: Վիրահատության այս տեսակն իրենից ներկայացնում է վերին կամ ստորին կոպերի ձգում, ճարպային ճողվածքների, աչքերի տակի պարկերի, կնճիռների և ծալքերի հեռացում: Մաշկի և ճարպի ավելցուկը աչքերի շուրջ ստեղծում են գերհոգնածության պատկեր և մարդը […]
Otoplasty
Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների շրջանում։ Այսպիսի դեպքերում սովորաբար դիմում են ականջների պլաստիկ վիրահատության (օտոպլաստիկա), որը ամբողջ աշխարհում ամենատարածված վիրահատական միջամտություններից է: Ցուցումներ Լոշտակություն Ականջների անհամաչափություն Ականջախեցիների և ականջաբլթակների դեֆորմացիա և վնասվածքներ Ինչպե՞ս է կատարվում օտոպլաստիկան Օտոպլաստիկան բոլորովին անվտանգ վիրահատական միջամտություն է: Այն հիմնականում իրականացվում է երկու […]
Carpal Tunnel Syndrome
Կարպալ (դաստակային) թունելի համախտանիշը դաստակի շրջանի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Այն զարգանում է, երբ միջնյակ նյարդը սեղմվում է կարպալ թունելի շրջանում: Երբ միջնակ նյարդը սեղմվում է, առաջանում են դաստակի և ձեռքի թմրածություն, ծակծկոցներ և թուլություն: Վերջին տարիներին այս սինդրոմին մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այն կապված է դաստակի մոնոտոն շարժումներ կատարող մարդկանց մասնագիտական գործունեության […]
Rhinoplasty with injection
Քթի կոնտուրային պլաստիկան կամ այլ կերպ ասած ոչ վիրահատական՝ ինեկցիոն ռինոպլաստիկան շատ հիվանդների է օգնել լուծել մի շարք էսթետիկ խնդիրներ և գործնականում ապահովել 100 տոկոսանոց արդյունք՝ առանց նարկոզի և վիրահատության ռիսկերի։ Հենց այս պատճառով էլ վերջին տարիներին ոչ վիրահատական ռինոպլաստիկան դարձել է ավելի ու ավելի մասսայական։ Մանրամասների համար կարող եք գրել մեզ նամակ, սեղմելով այստեղ […]
Gift card
Դա Վինչի կլինիկան իր հաճախորդներին է առաջարկում հարմարավետ նվեր քարտեր, որոնք թույլ են տալիս օգտվել բոլոր ծառայություններից։ Կատարյալ նվեր ցանկացած առիթի համար, որը կարող եք նվիրել Ձեր սիրելիներին։ Ձեռք բերելու համար կարող եք այցելել կլինիկա կամ զանգարահել 📲012 90 90 90 📲 096 54 82 73 🏠 Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/ Մանրամասների համար կարող եք գրել […]