ГНЕЛ
АНАНЯН

ԳՆԵԼ ԱՆԱՆՅԱՆ

Գիտական աստիճան։   Բժշկական գիտությունների թեկնածու

Կոչում։ Դոցենտ

Կրթություն

     1987  Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը՝ ստանալով բուժական գծով բժշկի որակավորում:

Վերապատրաստումներ

    Վերապատրաստվել է Կոսմետոլոգիայի և Պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնում:

    1992-ից Բազմիցս վերապատրաստվել է Փարիզի Արմանդ Տրյուսսո կլինիկայում, պրոֆ. Ե.Ն.Կարապետյանի և Ֆրանսիայի այլ առաջատար կլինիկաներում:

    Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների և սիմպոզիումների Ռուսաստանում և Եվրոպայում:

Բժշկական պրակտիկա

     1987-1988 Անցել է ինտերնատուրա «Օտորինոլարինգոլոգիա» մասնագիտությամբ ԵրԲԻ ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնում և ստացել ԼՕՌ-բժշկի որակավորում:

     1989-1990 Աշխատել է ԼՕՌ-բժիշկ «Մալաթիա» կլինիկական հիվանդանոցում:

    1990 ԼՕՌ-բժիշկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

    1996-ից Հանդիսանում է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ԼՕՌ-հիվանդությունների ամբիոնի դասախոս:

    2002 Պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Արտաքին քթի և ներքթային համակարգի միանվագ վիրաբուժական շտկման կլինիկական—ֆունկցիոնալ առանձնահատկությունները»:

    2003-ից Աշխատում է «Նաիրի» բժշկական կենտրոնում որպես ԼՕՌ-ծառայության ղեկավար:

 Գիտական աշխատանքներ

      Հանդիսանում է 34 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ, 2 ռացիոնալիզատորական առաջարկների համահեղինակ:

Անդամակցություններ

      Հայաստանի Օտորինոլարինգոլոգների ընկերության անդամ:

     Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ:

    2001-ից ԲԳՌԱ պատվավոր դոկտոր։

Ընտանեկան կարգավիճակ

    Ամուսնացած է, ունի 3 երեխա: