ԼԵՎՈՆ  ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԼԵՎՈՆ
ՄԽԻԹԱՐՅԱՆ

էնդոսկոպիկ վիրաբույժ

«Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:

      Մասնագիտությունը՝ էնդոկրին վիրաբույժ։

Կրթությունը

      1993- Ավարտել է Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանը: 1997-Աշխատել է Ազգային առողջապահության ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնում:

Մասնագիտական զարգացում և կարիերա

       2010-առ այսօրԷրեբունի” բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի վարիչ: 2019թ. առ այսօր “Դա Վինչի” կլինիկա:

Մասնագիտական հմտություններ

       Կատարել է 5000-ից ավելի վիրահատություններ վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի, մակերիկամների հիվանդությունների կապակցությամբ: Վահանաձև գեղձի ուռուցքների բուժման վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: Հայաստանում առաջին անգամ ներդրել է խպիպի վիրահատությունների էնդոսկոպիկ եղանակը: Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ ՌԴ, ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար կլինիկաներում, ռուսական և եվրոպական թիրեոիդիոլոգիական ասոցիացիաների անդամ է:

Գիտական աշխատանքներ

      Էնդոսկոպիկ վիրաբուժության կիրառումը Հայաստանում: Էնդոսկոպիկ վիրաբուժությունը վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:

Անդամակցություններ

     Ռուսական և Եվրոպական թիրեոիդոլոգիական ասոցիացիայի անդամ: Եվրոպական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ: