Էնդոկրին համակարգի խանգարումը խիստ է անդրադառնում է մարդու ինքնազգացողության և առողջության վրա, քանզի հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող բազում պրոցեսներին: Ե՞րբ պետք է դիմել էնդոկրինոլոգի։
Հոգնածության զգացում, թուլություն, աշխատունակության անկում, ուշադրության կենտրոնացման անկարողություն: Անհանգստություն, տրամադրության արագ փոփոխություն, էմոցիոնալ զգայունություն, դյուրագրգիռ վարք, լացկանություն, ձեռքերի դող: Ավելորդ քաշ, ճարպակալում, թերսնուցում, նորմայից պակաս քաշ, քաշի կտրուկ փոփոխություն: Մշտական կամ պարբերական բնույթի սրտխփոցներ, սրտի ռիթմի խանգարումներ, ներքին դող և ջերմության զգացողություն: Աճի ու զարգացման խանգարումներ՝ նանիզմ, գիգանտիզմ, ակրոմեգալիա: Մազաթափություն կամ մազակալում՝ մարմնի տարբեր հատվածների, մաշկի չորություն կամ խոնավացում, գույնի փոփոխույթուն: Պարանոցի շրջանում ճնշման զգացում, կլման դժվարացում, պարանոցի կոնֆիգուացիայի փոփոխություն: Ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլության զգացում: Հաճախակի կոտրվածքներ աննշան ֆիզիկական ակտիվությունից: Զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդ և հասուն տարիքում, կրիզային ընթացքով և դեղորայքով դժվար կարգավորվող զարկերակային գերճնշում: Ծանր ընթացող միզաքարային հիվանդություն Բերանի չորություն, հաճախամիզություն, ծարավի զգացում Աչքերի արտանկում, արցունքահոսություն, լուսավախություն, կոպերի այտուցվածություն Դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն
Հետևեք Ձեր առողջությանը, եղե՛ք առողջ և գեղեցիկ։ Share this post