Da Vinci Clinic

Դա Վինչի կլինիկան իր տարիների փորձով ապացուցում է, որ ճաղատությունը դատավճիռ չէ։ Ընդամենը մեկ որոշում, ու ձեր կյանքն ամբողջությամբ կփոխի:

Մազերի փոխպատվաստման ցուցումներ.

  • Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:

  • Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:

  • Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական):

  • Հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:

  • Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո:

Մազերի փոխպատվաստման հակացուցումներ․

  • Մազերի ոչ բավարար քանակ դոնոր հատվածում:

  • Ալերգիկ ռեակցիաներ տեղային անզգայացնող դեղորայքի նկատմամբ:

  • Մազածածկ հատվածի բորբորքային հիվանդությունների սրացում:

  • Տոտալ (համատարած) մազատափություն:

Մանրամասների համար կարող եք այցելել www.maz.am