artiomshant

🧬Էնդոկրին համակարգի խանգարումը խիստ է անդրադառնում է մարդու ինքնազգացողության և առողջության վրա, քանզի հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող բազում պրոցեսներին:
⁉️Ե՞րբ պետք է դիմել էնդոկրինոլոգի։
 Հոգնածության զգացում, թուլություն, աշխատունակության անկում, ուշադրության կենտրոնացման անկարողություն:
 Անհանգստություն, տրամադրության արագ փոփոխություն, էմոցիոնալ զգայունություն, դյուրագրգիռ վարք, լացկանություն, ձեռքերի դող:
 Ավելորդ քաշ, ճարպակալում, թերսնուցում, նորմայից պակաս քաշ, քաշի կտրուկ փոփոխություն:
 Մշտական կամ պարբերական բնույթի սրտխփոցներ, սրտի ռիթմի խանգարումներ, ներքին դող և ջերմության զգացողություն:
 Աճի ու զարգացման խանգարումներ՝ նանիզմ, գիգանտիզմ, ակրոմեգալիա:
 Մազաթափություն կամ մազակալում՝ մարմնի տարբեր հատվածների, մաշկի չորություն կամ խոնավացում, գույնի փոփոխույթուն:
 Պարանոցի շրջանում ճնշման զգացում, կլման դժվարացում, պարանոցի կոնֆիգուացիայի փոփոխություն:
 Ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլության զգացում:
 Հաճախակի կոտրվածքներ աննշան ֆիզիկական ակտիվությունից:
 Զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդ և հասուն տարիքում, կրիզային ընթացքով և դեղորայքով դժվար կարգավորվող զարկերակային գերճնշում:
 Ծանր ընթացող միզաքարային հիվանդություն
 Բերանի չորություն, հաճախամիզություն, ծարավի զգացում
 Աչքերի արտանկում, արցունքահոսություն, լուսավախություն, կոպերի այտուցվածություն
 Դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն

🎗Հետևեք Ձեր առողջությանը, եղե՛ք առողջ և գեղեցիկ