Ռինոպլաստիկա ներարկումով

Da Vinci Clinic
Doctors

Քթի կոնտուրային պլաստիկան կամ այլ կերպ ասած ոչ վիրահատական՝ ինեկցիոն ռինոպլաստիկան շատ հիվանդների է օգնել լուծել մի շարք էսթետիկ խնդիրներ և գործնականում ապահովել 100 տոկոսանոց արդյունք՝ առանց նարկոզի և վիրահատության ռիսկերի։ Հենց այս պատճառով էլ վերջին տարիներին ոչ վիրահատական ռինոպլաստիկան դարձել է ավելի ու ավելի մասսայական։

Մանրամասների համար կարող եք գրել մեզ նամակ, սեղմելով
այստեղ ⬇️⬇️
m.me/DaVinciClinicArmenia
@da_vinci_clinic
Իսկ գրանցվելու համար՝
📲012 90 90 90
📲 096 54 82 73
🏠 Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/

Բլեֆարոպլաստիկա

Da Vinci Clinic
Doctors

      Կոպերի պլաստիկ վիրահատությունը (բլեֆարոպլաստիկան) ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ տարածում է ունենում: Այն կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ նպատակներով: Վիրահատության այս տեսակն իրենից ներկայացնում է վերին կամ ստորին կոպերի ձգում, ճարպային ճողվածքների, աչքերի տակի պարկերի, կնճիռների և ծալքերի հեռացում:
_________
      Բլեֆարոպլաստիկան ցուցված է կախված կոպերի, աչքերի տակի պարկերի, ճարպային և մաշկային ավելցուկների, ինչպես նաև աչքի արտաքին անկյունների կախվածության դեպքում: Կոպերի պլաստիկան հնարավոր է իրականացնել թե՛ տեղային, թե՛ ընդհանուր անզգայացմամբ: Եթե այն չի զուգակցվում երիտասարդացմանն ուղղված այլ վիրահատության հետ, ապա հաճախ արվում է միայն տեղային անզգայացում և տևում է 40 րոպեից մինչև 1,5 ժամ՝ կախած ծավալներից:

ԼՕՌ ծառայություն

Da Vinci Clinic
Doctors

Պատասխանում է Դա Վինչի կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Գնել Անանյանը

Հետազոտության արդյունքում ախտորոշել են միջին ականջի աջակողմյան գլոմուսային ուռուցք և ուղղորդում են անհապաղ վիրահատության: Ո՞րտեղ դիմել վիրահատության համար:
         Հարգելի հարցատու, ցանկալի է տեսնել հիվանդին, ճշգրտել գոյացության ծավալը և դիրքը:

 Հարգելի բժիշկ, հնարավո՞ր է քթի պոլիպը վերացնել այրելու միջոցով:
         Հարգելի հարցատու, հնարավոր է քթի խոռոչի պոլիպները վերացնել այրելու միջոցով, եթե նրանց ծավալը մեծ չէ, այլապես նրանք հեռացվում են գործիքային ներդիտակի (էնդոսկոպի) հսկողության տակ, այնուհետև գոյացման հիմքերը այրվոմ են: Մենք դա իրականացնում ենք նաև լազերով:

Հնարավո՞ր է վիրահատել միջնապատը և միաժամանակ այրել խեցիները: Թե՞ դրանք տարբեր վիրահատություններ են ու չպետք է մեկը մյուսի ժամանակ անել: 
     Հարգելի հարցատու, միջնապատի ծռվածությունը, գրեթե միշտ, հանգեցնում է քթի խեցիների (մանավանդ ստորինների) մեծացմանը (հիպերտրոֆիայի): Քթի շնչառությունը լիարժեք վերականգնելու նպատակով ցուցված է միանվագ կատարել միջնապատի շտկումը և խեցիների մշակումը (այժմ մեր մոտ դա իրականացվում է նաև լազերով):

Կարելի՞ է միջնապատի վիրահատությունից 2 օր հետո գնալ աշխատանքի (աշխատանքը գրասենյակային է):  
      Հարգելի հարցատու, վերին շնչուղիների, այդ թվում քթի միջնապատի շտկման հետվիրահատական շրջանը տևում է 3 շաբաթ, որից 1 շաբաթը ցուցված է տնային խնայող ռեժիմ:

Անհրաժեշտ հետազոտություններ

Da Vinci Clinic
Doctors

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի ռեպրոդուկտիվ տարիքի ցանկացած կին։

  1. HPV / մարդու պապիլոմա վիրուս / սկրինինգ

  2. Հեղուկ ցիտոլոգիա

  3. Քսուկ հեշտոցից: Նորմալ պատասխանների դեպքում յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

  4. Փոքր կոնքի սոնոգրաֆիա՝ տարին մեկ անգամ:

  5. Կրծքագեղձի սոնոգրաֆիա՝ տարին մեկ անգամ:

Համապատասխան հետազոտությունները Դա Վինչի կլինիկայում անցկացնում են բժիշկ  մանկաբարձ-գինեկոլոգ Շուշան Անանյանը և բժիշկ Էլեն Խնկոյանը:

Հարցեր բժշկին

Da Vinci Clinic
Doctors

Պատասխանում է Դա Վինչի կլինիկայի Էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, էնդոկրին վիրաբույժ Լևոն Մաքսիմի Մխիթարյանը։
Հնարավո՞ր է, որ չհղիանալու պատճառը լինի զոբը։
          Քիչ հավանական է, որ չհղիանալու պատճառը զոբը լինի: Անհրաժեշտ է հավելյալ հորմոնալ հետազոտություններ:
 Հանգույցների առկայության դեպքում, եթե հորմոնները նորմալ են, արդյո՞ք դեղորայքի կարիք կա, թե՞ ոչ:
          Դեղորայքային բուժման կարիք չկա:
 Անալիզ տալուց առաջ դեղը ընդունե՞լ, թե՞ ոչ:
            Այո, պետք է ընդունել:
Հիպերկորտիցիզմ վահանաձև գեղձի ախտորոշում հիվանդությունը Հայաստանում բուժում ունի՞:
          Այո, հիվանդությունը Հայաստանում բուժում ունի:
Բավական երկար ժամանակ թիրոքսին ընդունելուց հետո TTG-ն կարգավորվեց, դադարեցնելուց հետո կրկին բարձրացավ:
Մի՞թե ամբողջ կյանքում պետք է խմել հորմոնը:

       Այո, պետք է ամբողջ կյանքի ընթացքում հորմոնը խմել:

 

Գլխամաշկի մեզոթերապիա

Da Vinci Clinic
Doctors

Մեզոթերապիայից հետո գլխամաշկի ի՞նչ խնամք է անհրաժեշտ: 

Մազաթափությունը, մազերի դանդաղ աճը և գլխամաշկի հետ կապած այլ խնդիրներ կարող են բարդույթների պատճառ դառնալ: Այս անգամ Դա Վինչի կլինիկայի բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Թումանյանի հետ խոսեցինք վերոնշյալ խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոցների մեկի՝ գլխամաշկի մեզոթերապիայի մասին:

Ի՞նչ է գլխամաշկի մեզոթերապիան և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:  

Մեզոթերապիան ներարկումային ճանաչված մեթոդ է, որի ժամանակ իրականացվում են ներմաշկային և ենթամաշկային ներարկումներ և լուծվում տարատեսակ խնդիրներ: Գլխամաշկի մեզոթերապիայի դեպքում բուժիչ նյութերը ներարկվում են անմիջապես գլխամաշկի մեջ՝ ակտիվացնելով մազարմատները և սնուցելով գլխամաշկը:

Կիրառվում է մազաթափության տարբեր տեսակների, սեբորեայի, մաշկաբորբի (դերմատիտ) դեպքում, բարձրացնում է մազերի որակը, խթանում դրանց աճը:

Ներարկման համար ի՞նչ դեղամիջոցներ են օգտագործվում:

Մեզոթերապիայի դեպքում դեղամիջոց բառը փոխարինում ենք մեզոկոկտեյլով, որն իր մեջ կարող է ներառել տարբեր խմբի վիտամիններ, պեպտիդներ, միներալներ, հիալուրոնաթթու և այլն: Մեզոկոկտեյլի ընտրությունը կախված է պացիենտի խնդրից:

Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ  խնդրի վերջնական լուծում ստանալու համար և որքա՞ն ժամանակ անց կարելի է նկատելի արդյունք տեսնել:

Պրոցեդուրաների քանակն, իհարկե, կախված է խնդրից, բայց հիմնականում  միջինը 7-12 այցելություն է անհրաժեշտ: Ներարկումներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ և տևում են 10-ից 15 րոպե:

Բուժումը սկսելուց 2 ամիս անց կարելի է նկատելի արդյունք տեսնել: Կախված խնդրից՝ պացիենտները կարող են փոփոխություն զգալ 3-4 պրոցեդուրայից հետո:

Մենք պացիենտներին նախապես զգուշացնում ենք, որ ներարկումները կիսատ թողնելու դեպքում արդյունքը հնարավոր է՝ չգոհացնի:

Ի՞նչ հակացուցումներ կան:

  • Մեզոկոկտեյլի որևիցե բաղադրիչի նկատմամբ բարձր զգայնություն (ալերգիկ ռեակցիա),
  •  Օնկոլոգիական հիվանդությունները,
  •  Գլխամաշկի բորբոքային պրոցեսներ,
  • Հղիություն և կրծքով կերակրում,

Խորհուրդ է տրվում բժշկին տեղյակ պահել դաշտանային ցիկլի մասին, քանի որ դիտվում ՝է ցավի զգացողության բարձրացում և արդյունավետության նվազում:

Իսկ գլխամաշկի ո՞ր խնդիրների դեպքում մեզոթերապիան չի օգնում:

Գլխամաշկի մեզոթերապիան անօգուտ է ամբողջովին ճաղատ մարդկանց համար: Այս դեպքում կարող է օգնել միայն մազերի փոխպատվաստումը:

Մեզոթերապիայից հետո գլխամաշկի ի՞նչ խնամք է անհրաժեշտ: 

Անմիջապես պրոցեդուրայից հետո հատուկ խնամքի կարիք չկա, պարզապես ներարկման օրը չպետք է գլուխը լվանալ: Խորհուրդ է տրվում ամբողջական կուրսը ավարտելուց հետո 2 ամիսը մեկ անգամ միանգամյա պրոցեդուրա անցնել, որպեսզի արդյունքն ավելի լավ պահպանվի:

Պրոցեդուրան ցավո՞տ է թե՞ ոչ:

Ցավը տանելի է: Ներարկումներն իրականացվում են բարակ ասեղով: Ամեն ինչ արվում է, որ պացիենտի համար պրոցեսը հարմարավետ լինի:


Աղբյուրը՝ Doctors.am

Բարի գալուստ
Դա Վինչի կլինիկա

Da Vinci Clinic
Testimonial, Без рубрики, Սլայդեր

Դա Վինչի կլինիկան 2010թ.-ից իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ պրակտիկ առողջապահական ոլորտում և այսօր հանդիսանում է առաջատարներից մեկը:

   Կլինիկան բազմապրոֆիլ, դինամիկ զարգացող բժշկական հաստատություն է, որի գործունեությունը սկսվել է պլաստիկ վիրաբուժությունից և էսթետիկ բժշկությունից: Կլինիկայի բժիշկները ունեն բարձր որակավորում, զգալի փորձ և բարի համբավ: Նրանք յուրաքանչյուր այցելուի համար մշակում են բուժման, վերականգնման և երիտասարդացման անհատական օպտիմալ ծրագրեր:

      2019 թ.-ից կլինիկան համալրվել է նոր ծառայություններով՝ էնդոկրինոլոգիա,գինեկոլոգիա և ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջաբանություն: Մեր մասնագետների համատեղ աշխատանքն ու սերտ համագործակցությունը ընձեռում է նոր հնարավորություններ բուժական միջոցառումները և ծառայություները կատարելության հասցնելու համար: Դա Վինչի կլինիկայի ռազմավարությունն է՝ պրոֆեսիոնալիզմ, հոգատարություն և անհատական մոտեցում:

   Դա Վինչի կլինիկան շահագրգիռ է պահպանելու իր բարի անունը, հեղինակությունը և հաճախորդների վստահությունը ուստի սկզբունքորեն չի կիրառում կասկածելի կամ գերազանցապես կոմերցիոն նպատակ հետապնդող տեխնոլոգիաներ: Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են բժշկության բարձր պահանջներին: Ավանդույթներին համապատասխան, կլինիկայի մասնագետները կյանքի են կոչում ժամանակակից բժշկության լավագույն ձեռքբերումները: Այցելելով մեր կլինիկա Դուք կատարում եք քայլ դեպի գեղեցկության, երիտասարդության և առողջության աշխարհ, որտեղ մեր բժիշկները կբացահայտեն գեղեցկության Ձեր գաղտնագիրը, նվիրելով բացառիկ հմայք և առողջություն:

Եղեք առողջ և գեղեցիկ:

Եղեք առողջ
և գեղեցիկ։

Da Vinci Clinic
Без рубрики, Սլայդեր

   Այցը Դա Վինչի կլինիկա կլինի Ձեր երազանքների իրականացման առաջին քայլը:

       Կլինիկայի նրբագեղ ներքին հարդարանքը ստեղծում է հարմարավետ և ջերմ մթնոլորտ, իսկ աշխատակիցների բարի ժպիտները՝ վստահություն և դրական էմոցիաներ: Դա Վինչի կլինիկան կարդարացնի Ձեր հույսերը և սպասումները, կօգնի իրականացնել երազանքները: Դա Վինչի կլինիկան իրական գեղեցկության և ներդաշնակության հասնելու ամենակարճ ճանապարհն է: