Doctors
artiomshant

Պատասխանում է Դա Վինչի կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Գնել Անանյանը

Հետազոտության արդյունքում ախտորոշել են միջին ականջի աջակողմյան գլոմուսային ուռուցք և ուղղորդում են անհապաղ վիրահատության: Ո՞րտեղ դիմել վիրահատության համար:
         Հարգելի հարցատու, ցանկալի է տեսնել հիվանդին, ճշգրտել գոյացության ծավալը և դիրքը:

 Հարգելի բժիշկ, հնարավո՞ր է քթի պոլիպը վերացնել այրելու միջոցով:
         Հարգելի հարցատու, հնարավոր է քթի խոռոչի պոլիպները վերացնել այրելու միջոցով, եթե նրանց ծավալը մեծ չէ, այլապես նրանք հեռացվում են գործիքային ներդիտակի (էնդոսկոպի) հսկողության տակ, այնուհետև գոյացման հիմքերը այրվոմ են: Մենք դա իրականացնում ենք նաև լազերով:

Հնարավո՞ր է վիրահատել միջնապատը և միաժամանակ այրել խեցիները: Թե՞ դրանք տարբեր վիրահատություններ են ու չպետք է մեկը մյուսի ժամանակ անել: 
     Հարգելի հարցատու, միջնապատի ծռվածությունը, գրեթե միշտ, հանգեցնում է քթի խեցիների (մանավանդ ստորինների) մեծացմանը (հիպերտրոֆիայի): Քթի շնչառությունը լիարժեք վերականգնելու նպատակով ցուցված է միանվագ կատարել միջնապատի շտկումը և խեցիների մշակումը (այժմ մեր մոտ դա իրականացվում է նաև լազերով):

Կարելի՞ է միջնապատի վիրահատությունից 2 օր հետո գնալ աշխատանքի (աշխատանքը գրասենյակային է):  
      Հարգելի հարցատու, վերին շնչուղիների, այդ թվում քթի միջնապատի շտկման հետվիրահատական շրջանը տևում է 3 շաբաթ, որից 1 շաբաթը ցուցված է տնային խնայող ռեժիմ:

Leave a Reply